Նկարագրություն և նպատակ
Ունե՞ք այնպիսի մի ստարտափ, որը նորարարական լուծումներ է առաջարկում Հայաստանի կայունության մարտահրավերներին: Եթե այո, ուրեմն այս հնարավորությունը ձեզ համար է:
«Շրջանաձև ստարտափի դրամաշնորհները» CirculUP! ծրագրի մի մասը կազմող մրցույթ է: Այն նպատակ ունի հզորացնել և խթանել այնպիսի նորարարական ստարտափերին, որոնք ընդգրկում են շրջանաձև տնտեսության սկզբունքները:
Ծրագիրը համակարգում են Իմփաքթ Հաբ Երևանը, Impact Hub Network-ն ու «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից:
Դրամաշնորհի նպատակն է օգնել Հայաստանի տնտեսությունը փոխակերպել դեպի շրջանաձև ապագա:
Առավելություններ
- Դրամաշնորհային ֆինանսավորում. խթանեք ձեր շրջանաձև բիզնես գաղափարը մինչև 10,000 եվրոյի ֆինանսական աջակցության միջոցով: (Հասանելի կլինի 10 դրամաշնորհ):
- Փորձագիտական մենթորություն. ստացեք արժեքավոր ուղեցույց ոլորտի առաջատարներից և շրջանաձև տնտեսության փորձագետներից:
- Ցանց և տեսանելիություն. կապ հաստատեք նորարարների կենսունակ համայնքի հետ և բարձրացրեք ձեր նորաստեղծ ընկերության պրոֆիլը:
- Դարձե՛ք շրջանաձև չեմպիոն. եղե՛ք Հայաստանում ավելի կայուն ապագա կառուցելու առաջին գծում:
Կարևոր ժամկետներ
- Դիմելու վերջնաժամկետը՝ 2024թ. օգոստոսի 31, 23:59 (Հայաստանի տեղական ժամանակով):
- Արդյունքները կհրապարակվեն 2024 թվականի սեպտեմբերիսկզբին։
- Դրամաշնորհային ծրագրերը կսկսվեն 2024 թվականի հոկտեմբերին և կավարտվեն մինչև 2025 թվականի մարտը:
Թիրախային խումբ
Եթե դուք հայկական ստարտափ եք, կարևորում եք կայունությունն ու ունեք նորարարական լուծումներ շրջակա միջավայրի ամենահրատապ մարտահրավերների համար՝ օգտագործելով R-սանդուղքի ռազմավարությունները, ապա այս հնարավորությունը ձեզ համար է:
Մենք փնտրում ենք ստարտափներ, որոնք ներառում են շրջանաձև տնտեսության R-սանդուղքի ռազմավարություններից մեկը կամ մի քանիսը: Այս ռազմավարությունները կարող եք ուսումնասիրել բլոգի գրառման մեջ: Դիմորդները պետք է համոզվեն, որ նախքան դիմելը մանրամասն ուսումնասիրել են բլոգի գրառումը:
Հատուկ առաջնահերթություն կտրվի այն դիմումներին, որոնց ստեղծած բիզնես լուծումներն ուղղված են սննդի և գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեքստիլ ոլորտների խնդիրների լուծմանը, սակայն այլ ոլորտների ստարտափներերից դիմումները նույնպես խրախուսելի են:
Համապատասխանության և ընտրության չափանիշներ
Ստարտափները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
- Մինչև դիմելու ամսաթիվը պետք է ակտիվ լինի առնվազն 6 ամիս, բայց ոչ ավելի, քան 3 տարին
- Իրավաբանորեն գրանցված (ՍՊԸ կամ Անհատ ձեռնարկատեր): Իրավական գրանցում չունեցող ստարտափները պետք է գրանցվեն նախքան դրամաշնորհի ստանալը։
5 փորձագետներից բաղկացած ժյուրին հայտերը գնահատելու է հետևյալ չափանիշներով.
Բիզնես բաղադրիչներ
- Բիզնես մոդել և ֆինանսական հիմնավորում: Դիմումները պետք է ուղղված լինեն բիզնեսին և ոչ թե նախագծին: Ընտրվելու են այն բիզնես նախաձեռնությունները, որոնց նպատակն է հիմնել բիզնես, ոչ թե նրանք, որոնց նպատակն է ստեղծել ժամանակավոր ծրագրեր:
- Թիմը, վերջինիս կատարողական կարողությունները բիզնեսում ու շրջանաձև տնտեսության մեջ և մոտիվացիան
- Դիմումի ընդհանուր որակը
- Նորարարության մակարդակը
Շրջանաձևության բաղադրիչներ
- Առաջարկվող շրջանաձև լուծման ակնկալվող ազդեցությունը, աջակցությունը Կանաչ գործարքին և Հայաստանի կանաչապատմանը
- Առաջարկվող լուծման իրագործելիությունը
- Հումքի և ռեսուրսների սպառման կրճատումը, շրջանաձև տնտեսության R-սանդուղքի սկզբունքների օգտագործման միջոցով արտադրանքի կյանքի ցիկլի երկարաձգումը
Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի ներառականության, գենդերային հավասարության, հաշմանդամության և սոցիալական այլ բաղադրիչների վրա կենտրոնացած դիմումներին։
Ինչպես դիմել
Իրավասու ստարտափները կարող են դիմել՝ ներբեռնելով, լրացնելով և ներկայացնելով ստորև թվարկված փաստաթղթերը մինչև 2024 թվականիօգոստոսի 31-ը, ժամը 23:59(Հայաստանի տեղական ժամանակով): Փաստաթղթերն ընդունվում են անգլերեն կամ հայերեն լեզվով: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել shoushan.keshishian@impacthub.net էլեկտրոնային հասցեին:
- Դիմումի ձև
- Հավելված 1. Բիզնես մոդել
- Հավելված 2. Բյուջե
- Դիմորդի և թիմի անդամների ինքնակենսագրականները (ըստ ցանկության, սակայն խրախուսելի)
Այս փաստաթղթերը պետք է մանրամասն նկարագրեն ձեր բիզնես գաղափարը և այն, թե ինչպես է այն համապատասխանում շրջանաձև տնտեսության սկզբունքներին:
Հայտը լրացնելու գործում ձեզ օգնելու նպատակով մենք նաև մշակելել ենք հետևալ երկու փաստաթուղթը․
- Ուղեցույց․ինչպես կազմել մանրամասն բյուջե դրամաշնորհն օգտագործելու համար։Այս ուղեցույցը կօգնի ձեզ մշակել բյուջեն (Հավելված 2), որը դուք պետք է ներկայացնեք հայտի հետ միասին:
- «Վերցնել-ստեղծել-թափել» համակարգի ցանցում դեպի շրջանաձև տնտեսություն. ճանապարհ դեպի ավելի կայուն ապագա։ Սա ուղեցույց է, որը կօգնի ձեզ ձեր ստարտափի համար հասկանալ, գնահատել և իրականացնել ռազմավարություններ դեպի շրջանաձև տնտեսություն:
Ձեր հայտը մշակելուց և ներկայացնելուց առաջ խնդրում ենք ուշադիր կարդալ այս ուղեցույցները։
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ դիմում: Բոլոր պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը պարունակող հայտի փաթեթ չներկայացնելու դեպքում առաջարկը կարող է մերժվել: Նշված ժամկետում հայտ չներկայացնելը նույնպես կարող է հանգեցնել առաջարկի մերժման:
Հարցեր ունե՞ք: Դիմեք հետևյալ էլեկտրոնային հասցեով shoushan.keshishian@impacthub.net մինչև 2024 թվականի օգոստոսի 15-ը:
Ձեզ համար կկազմակերպենք նաև առցանց տեղեկատվական հանդիպում՝ հուլիսի 25-ին, ժամը 12։00-14։00 (Հայաստանի ժամանակով), որի համար խնդրում նախապատրաստել բոլոր հուզող հարցերը՝ դրանք ուղղելու մեզ հանդիպման ընթացքում: Տեղեկատվական հանդիպմանը գրանցվելու համար սեղմեք այստեղ:
Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ դառնալու Հայաստանի շրջանաձև տնտեսության հեղափոխության մի մասը։ Դիմե՛ք հիմա և օգնե՛ք մեզ կառուցել կայուն ապագա:
Ծրագիրը համակարգում են Impact Hub Network-ը, Իմփաքթ Հաբ Երևանն ու «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից:
Կցված ֆայլեր
- Դիմումի ձև
- Հավելված 1. Բիզնես մոդել
- Հավելված 2. Բյուջե
- Ուղեցույց․ինչպես կազմել մանրամասն բյուջե դրամաշնորհն օգտագործելու համար։Այս ուղեցույցը կօգնի ձեզ մշակել բյուջեն (Հավելված 2), որը դուք պետք է ներկայացնեք հայտի հետ միասին:
- «Վերցնել-ստեղծել-թափել» համակարգի ցանցում դեպի շրջանաձև տնտեսություն. ճանապարհ դեպի ավելի կայուն ապագա։ Սա ուղեցույց է, որը կօգնի ձեզ ձեր ստարտափի համար հասկանալ, գնահատել և իրականացնել ռազմավարություններ դեպի շրջանաձև տնտեսություն: