Նկարագրություն և նպատակ
CIRCO Business Design Track-ը շրջանաձև տնտեսության մասին ինտերակտիվ եռօրյա դասընթաց է փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այն կօգնի ձեզ բացահայտել նոր հնարավորություններ և ձեր բիզնեսը դարձնել ավելի կայուն, էկոլոգիապես մաքուր և միևնույն ժամանակ շահութաբեր: Մեր մոտեցումը շղթայական գործընկերների հետ համագործակցությունն է, քանի որ միասին դուք կկարողանաք բացահայտել եկամտի նոր հնարավորությունները՝ դառնալով էկոլոգիապես ավելի մաքուր:
Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը:
Շրջանաձև տնտեսությունը մի համակարգ է, որը զբաղվում է թափոնների վերածվող նյութերի քանակի կտրուկ նվազման գործով և կենտրոնացած է վերականգնվող բնության վրա:
Շրջանաձև տնտեսության մեջ ապրանքներն ու նյութերը շրջանառության մեջ են պահվում այնպիսի գործընթացների միջոցով, ինչպիսիք են սպասարկումը, վերաօգտագործումը, վերանորոգումը, վերամշակումը և կոմպոստացումը:
Դրա շնորհիվ կենդանի, կենսաբանական, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները պահպանվում և օգտագործվում են իրենց բարձրագույն հասարակական արժեքով:
Առավելություններ
Այս դասընթացին մասնակցելով՝ դուք կկարողանաք՝
- բացահայտել շրջանաձև տնտեսության հնարավորությունները
- մշակել կարճ ժամանակահատվածում իրականացվող պլան ձեր ընկերության համար
- աշխատել շրջանաձև բիզնես մոդելների և դիզայնի ռազմավարությունների հետ
- ձեռք բերել շրջանաձև բիզնես մոդելի առաջարկ
- վերափոխել ձեր արտադրանքը կամ ծառայությունը
- բարձրացնել ձեր մրցունակությունը
- ստեղծել նոր արժեքներ ձեր կազմակերպության և հաճախորդների համար
- դառնալ համաշխարհային CIRCO համայնքի մի մասը
- միանալ շրջանաձև առաջատարների լայն ցանցին
Կարևոր ժամկետներ
Դասընթացը տևելու է 3 օր.
- Ուրբաթ, 7 հունիսի, 2024 թ
- Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ
- Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024 թվականի մայիսի 27, 23:59 (Հայաստանի ժամանակով):
Թիրախային խումբ
Այս վերապատրաստման ծրագրի թիրախային խումբը Հայաստանում գրանցված ՓՄՁ-ներն են, որոնք պատրաստ են սովորել նոր ուղիներ՝ ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր դառնալու, իրենց շայհութաբերությունը բարձրացնելու, աշխարհի ժամանակակից մարտահրավերներին համընթաց մնալու և հաճախորդների համար ավելի գրավիչ դառնալու համար:
Ովքե՞ր կարող են դիմել
CIRCO Track դասընթացին մասնակցելու չափանիշներն են՝
Ունենալ գրանցված և գործող բիզնես Հայաստանում:
Այս դասընթացը ուղղված է Հայաստանում գործող ՓՄՁ-ներին:
Հետաքրքրություն շրջանաձև տնտեսության նկատմամբ:
Շրջանաձև տնտեսության սկզբունքներով, կայուն պրակտիկայով և շրջանաձև բիզնես մոդելներ ուսումնասիրելու և իրականացնելու ցանկություն ունեցող ձեռնարկությունները հարմար թեկնածուներ են:
Կազմակերպչական ներգրավվածություն: Մասնակիցներն այն կազմակերպությունների ղեկավարությունն են, ովքեր հետաքրքրված են շրջանաձև տնտեսության սկզբունքների որդեգրմամբ: Սա կարող է ներառել տարբեր ոլորտների ընկերություններ, որոնք ձգտում են բարձրացնել իրենց կայունության ջանքերը: Ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն նաև հասանելի լինել անհրաժեշտ ժամերին և պատշաճորեն կատարել հանձնարարված տնային աշխատանքը։
Ինտերակտիվ ուսուցման պատրաստակամություն:
Քանի որ դասընթացը ինտերակտիվ է, մասնակիցները պետք է պատրաստ լինեն ակտիվորեն ներգրավվել ուսումնական գործընթացում, համագործակցել գործընկերների հետ և նպաստել գործնական աշխատանքներին:
Իրականացման պարտավորություն: Մասնակիցները պետք է ունենան դասընթացին մասնակցելու ցանկություն և կարողություն (3 լրիվ օր) և ձեռք բերած գիտելիքներն ու պատկերացումները ներդնեն իրենց կազմակերպությունների մեջ: Սա ներառում է կարճաժամկետ իրականացման կոնկրետ ծրագրերի մշակում և երկարաժամկետ հեռանկարում համակարգի փոփոխությունների նպաստում:
Համաշխարհային համագործակցության մտածելակերպ:
Կարևոր է CIRCO-ի գլոբալ համայնքի մաս դառնալու և շրջանաձև առաջատարների լայն ցանցում ակտիվորեն ներգրավվելու պատրաստակամությունը: Մասնակիցները պետք է բաց լինեն շղթայական գործընկերների հետ համագործակցելու՝ գաղափարները կատարելագործելու և ամրապնդելու համար:
Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից։