CirculUP!

CirculUP!

Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

Տեսլական

Նախաձեռնել համակարգային տեղաշարժ դեպի շրջանաձևություն՝ Հայաստանի տնտեսության և հասարակության մեջ:




Առաքելություն

Մենք առաքելություն ունենք լուծելու մեր ժամանակի ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ստեղծել կայուն ապագա՝ ընդունելով շրջանաձև տնտեսության սկզբունքները:


Նպատակներ

Հզորացնել քաղաքացիական հասարակությունը. Քաղաքացիական հասարակության դերի ամրապնդում՝ հանուն հայկական շրջանաձևության: Խթանել շրջանաձև ձեռներեցությանը. Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգում շրջանաձև տնտեսության սկզբունքների որդեգրման խթանում:

This is the first time the EU delegation in Armenia is funding a project about circular economy. We have high expectations from the project and look forward to seeing the ecosystem coming together for a greener Armenia.”

Frank Hess — Head of Cooperation — EU Delegation in Armenia

Մեր մասին

Բարի գալուստ CirculUP!

Մենք նորարարական նախաձեռնություն ենք՝ նվիրված Հայաստանում շրջանաձև տնտեսությանը խթանելուն:

Բայց կոնկրետ ո՞րն է այն խնդիրը, որ փորձում ենք լուծել, և ինչո՞ւ է պետք մտահոգվել։

CirculUP!

Հիմնական բաղադրիչներ

CirculUP!-ը համապարփակ ծրագիր է, որը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից, համախմբելով տարբեր շահագրգիռ կողմերի՝ դրական ազդեցություն ստեղծել Հայաստանի տնտեսության և հասարակության վրա:

CirculUP!-ն իրականացնում է նաև կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրեր, քանի որ քաղաքացիական հասարակության դերակատարներին, ձեռնարկատերերին և նորարարներին հզորացնելը մեր առաքելության մի մասն է: Այս ծրագրերը մասնակիցներին տալիս են անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ հասկանալու և իրականացնելու Շրջանաձև տնտեսության սկզբունքները: Հմտությունները զարգացնելու և նորարարությունը խթանելու համար անցկացվում են աշխատարաններ, սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ:

Ծրագիրը ներառում է նաև ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագիր՝ վաղ փուլերում սոցիալական ձեռներեցներին և ստարտափներին աջակցելու համար: Ընտրված մասնակիցները ստանում են մենթորություն, առաջնորդություն և ռեսուրսներ՝ զարգացնելու և ընդլայնելու իրենց բիզնես գաղափարները: Այս բաղադրիչը նպատակ ունի ստեղծել աջակցող էկոհամակարգ շրջանաձև նախաձեռնությունների համար և խթանել կայուն ձեռնարկությունների աճը:

CirculUP-ի հիմնական նպատակներից մեկն է բարձրացնել իրազեկությունը և խթանել շրջանաձևության հայեցակարգը Հայաստանի քաղաքացիների շրջանում: Մենք իրականացնում ենք իրազեկման արշավներ, հանրային միջոցառումներ և կրթական նախաձեռնություններ՝ համայնքին ներգրավելու և շրջանաձև տնտեսության սկզբունքների վերաբերյալ նրանց ըմբռնումը բարձրացնելու համար: Այս ջանքերը նպատակ ունեն ավելի մեծ զգայունություն սերմանել շրջակա միջավայրի նկատմամբ և խրախուսել կայուն գործելակերպը:

CirculUP!-ն ակտիվորեն համագործակցում է քաղաքականություն մշակողների, պետական մարմինների և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ պաշտպանելու այն քաղաքականությունները և կանոնակարգերը, որոնք աջակցում են շրջանաձև տնտեսության գործելակերպին: Տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը խթանվում է շրջանաձև նախաձեռնությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու և գիտելիքների փոխանակման դյուրացման համար:

CirculUP!-ը համատեղ աշխատանք է, որը ներառում է բազմաթիվ կազմակերպություններ և գործընկերներ: Ծրագիրը ղեկավարում են Impact Hub Network-ը, Impact Hub Yerevan-ը և Environment and Health ՀԿ-ն՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

“Thrilled to be part of the CirculUP! project in Armenia, where circular economy ideals take center stage. Empowering entrepreneurs, collaborating with CSOs, and creating a coalition that could support government efforts – all while spreading awareness among the population. Together, we’re weaving sustainability into the fabric of our nation’s future.”

Ani Baboomian — CirculUP! Program Manager