Ունե՞ք գաղափար, որը կօգնի երկար պահել ապրանքներն օգտագործման մեջ: Արդյո՞ք ձեր գաղափարն առաջ կմղի ռեսուսրների արդյունավետ օգտագործումը, վերօգտագործումը, վերանորոգումը, վերամշակումը, կամ կոմպոստացումը: Ցանկանու՞մ եք օգնել Հայաստանին դառնալ ավելի կայուն: Ուզու՞մ եք նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ապա Circulathon-ը Ձե՛զ համար է:
Միացե՛ք մեր երկօրյա հետաքրքիր միջոցառմանը, որը նվիրված է նորարարություններին և կայուն լուծումներին: Circulathon-ը դինամիկ hackathon է, որը թիրախավորում է շրջանաձև տնտեսության թեման: Այստեղ մասնակիցները կմիավորվեն՝ զարգացնելու բեկումնային գաղափարներ, որոնք հասարակության մարտահրավերները կարող են փոխակերպել շրջանաձև բիզնես հնարավորությունների:
Շրջանաձև տնտեսության մասին ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Վերցրե’ք-ստեղծե’ք-թափե’ք»-ից մինչև շրջանաձև տնտեսություն. ճանապարհ հարթելով դեպի կայուն ապագա»: Սա ուղեցույց է, որը կօգնի ձեզ ուսումնասիրել, հասկանալ և գնահատել ձեր գաղափարի կամ ստարտափում շրջանաձև տնտեսության ռազմավարությունները:
Հայկական շրջանաձև տնտեսության կոալիցիայի անդամները, ուսանողները, հետազոտողները, ձեռներեցները, տարբեր ոլորտի փորձագետներն ու մտահոգ քաղաքացիները համախմբվելու են այս միջոցառման շուրջ՝ համատեղ լուծումներ ստեղծելու ի նպաստ Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը:
Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը
Շրջանաձև տնտեսությունը մի համակարգ է, որտեղ որևէ նյութ երբեք թափոն չի դառնում, և բնությունը վերականգնվում է: Շրջանաձև տնտեսության մեջ ապրանքներն ու նյութերը շրջանառության մեջ են պահվում այնպիսի գործընթացների շնորհիվ, ինչպիսիք են տեխնիկական սպասարկումը, վերօգտագործումը, վերանորոգումը, վերամշակումը և կոմպոստացումը: Այս համակարգում կենդանի, կենսաբանական, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները միշտ պահպանվում և օգտագործվում են իրենց բարձրագույն հասարակական արժեքով:
Ինչո՞ւ մասնակցել
Circulathon-ն ավելին է, քան պարզապես միջոցառում, այն հնարավորություն է տալիս շոշափելի փոփոխություններ իրականացնել Հայաստանի կայունության և տնտեսության զարգացման մեջ: Համախմբելով մասնակիցներին՝ Circulathon-ը կխթանի նորարարությունն ու համագործակցությունն իրական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:
Միացե՛ք մեզ՝ օգնելու կերտել Հայաստանի ավելի կայուն ապագան, միաժամանակ ձեռք բերելով արժեքավոր փորձ և ֆինանսավորման հնարավորություն ձեր նորարար գաղափարների համար:
Խնդիրների օրինակներ
- Նախագծե՛ք արտադրանքն այն նյութերով, որոնք հնարավոր կլինի վերաօգտագործել և/կամ վերամշակել. մի՛ մոռացեք փաթեթավորման մասին:
- Մշակե՛ք կամ վերակազմավորե՛ք արտադրական գործընթացը ռեսուրսների քիչ օգտագործմամբ. մտածե՛ք ինչպես խնայել ռեսուրսները:
- Նախագծե՛ք արտադրանքն օգտագործելով թափոններ․ երկրորդ կյանք տվեք թափոններին:
- Ստեղծե՛ք բիզնես մոդելներ, որոնք ձեր արտադրանքին կտան «երկար կյանք»: Կենտրոնացե՛ք թափոնների արտադրության կրճատման վրա:
- Բերե՛ք նորարարություն շրջանաձև տեքստիլի, սննդի և այլ ոլորտներում. մտածե՛ք ստեղծագործորեն՝ շուկա ներմուծելու նորարարություն ու կանաչ արտադրանք:
- Ներկայացրե՛ք կայուն էկոտուրիզմի ռազմավարական մոտեցումներ կամ օրինակներ. նվազագույնի հասցրեք զբոսաշրջության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ներառյալ՝ թափոնները, աղտոտվածությունը և CO2 արտանետումները:
- Խթանե՛ք շրջանաձև պահվածքն ու մտածողությունը բնակչության շրջանում. ձեր ձայնը տվե՛ք Հայաստանում շրջաձև հեղափոխությանը:
Նշում. սրանք պարզապես օրինակներ են, և մենք հորդորում ենք ձեզ մշակել սեփական զարմանալի ու նորարար լուծումները:
Մասնակցության չափորոշիչներ
- Ցանկացողները կարող են դիմել անհատապես կամ թիմով: Թիմերը կարող են բաղկացած լինել 3-7 անդամից:
- Անհատապես դիմելու դեպքում միջոցառման կազմակերպիչների կողմից մասնակիցները կխմբավորվեն թիմերի:
- Դիմորդները պետք է լինեն առնվազն 18 տարեկան: Վերին տարիքային շեմի սահմանափակում չկա։
- Հատուկ կրթական նախադրյալ չի պահանջվում, սակայն բնապահպանական, բիզնեսի, տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն:
Մասնակցության առավելությունները
- Ձեռք կբերվեն արժեքավոր հմտություններ և գիտելիքներ շրջանաձև տնտեսության բիզնես մոդելներում:
- Կհաստատվի համագործակցություն ոլորտի փորձագետների, ձեռներեցների և հասակակիցների հետ:
- Մրցակցություն ֆինանսավորման և մենթորության ծրագրերին հասանելիության համար:
- Նպաստում իրական աշխարհի կայուն լուծումներին:
Circulathon-ի մասնակիցները հնարավորություն կունենան.
- ներկայացնել գաղափարներ և սկսել սեփական շրջանաձև ստարտափերը,
- հաստատել օգտակար կապեր և համագործակցություն,
- միանալ նորարար փոփոխություններ իրականացնողների և ձեռներեցների էկոհամակարգին։
Մասնակցության համար
- Լրացրեք ստորև ներկայացված հայտադիմումը:
- Ուղարկե՛ք 1 րոպե տևողությամբ տեսանյութ՝ ներկայացնելով ձեր գաղափարը:
- Գրանցման վերջնաժամկետը ս.թ. Հոկտեմբերի 9-ը:
- Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 19-20։
Կազմակերպչական հարցեր
- Այն մասնակիցների համար, ովքեր Երևանից չեն, կտրվի գիշերակաց և տրանսպորտային տեղափոխում.
- Միջոցառման ընթացքում կտրամադրվի սնունդ:
Միացե՛ք մեզ՝ հանգստյան օրերն ուսման, նորարարության և համագործակցության միջոցով անմոռանալի դարձնելու համար:
Հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում՝ միջոցառման թարմացումների և այլ տեղեկատվության համար, ինչպես նաև կարող եք հետևել #CirculathonArmenia հեշթեգին։
Circulathon-ը CirculUP-ի մի մասն է: Ծրագիրը ղեկավարում են Impact Hub Network-ը, Impact Hub Yerevan-ը և Environment and Health ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից: