CirculUP!

ՓՄՁ դրամաշնորհներ շրջանաձևության համար

Նկարագրություն և նպատակ

Ցանկանու՞մ եք վերափոխել ձեր ՓՄՁ-ն՝ այն դարձնելով ավելի մրցունակ, ավելի կայուն և ավելի շրջանաձև: Եթե այո, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է: 

«ՓՄՁ դրամաշնորհներ շրջանաձևության համար» CirculUP! ծրագրի մի մասը կազմող մրցույթ է, որը նախատեսված է Ձեր նման ՓՄՁ-ներին հնարավորություն ընձեռելու ընդգրկել  շրջանաձև տնտեսության սկզբունքները և փոխակերպել բիզնեսը:

Ծրագիրը համակարգում են Իմփաքթ Հաբ Երևանը, Impact Hub Network-ն ու «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից:  

Դրամաշնորհի նպատակն է օգնել Հայաստանի բիզնես ոլորտին փոխակերպվել դեպի ավելի կայուն շրջանաձև ապագա:

Առավելություններ

  • Դրամաշնորհային ֆինանսավորում. դարձեք շրջանաձև ՓՄՁ՝ մինչև 50,000 եվրոյի ֆինանսական աջակցությամբ: (Հասանելի կլինի 6 դրամաշնորհ)
  • Փորձագիտական ​​մենթորություն. ստացեք արժեքավոր ուղեցույց ոլորտի առաջատարներից և շրջանաձև տնտեսության փորձագետներից:
  • Ցանց և տեսանելիություն. կապ հաստատեք նորարարների կենսունակ համայնքի հետ և ընդլայնեք Ձեր ՓՄՁ-ի տեսանելիությունը:
  • Դարձե՛ք շրջանաձևության առաջնորդ. առաջնորդե՛ք փոփոխությունները Հայաստանի համար՝ կայուն ապագա ստեղծելու գործում:

Կարևոր ժամկետներ

  • Դիմելու վերջնաժամկետը՝ 2024թ. սեպտեմբերի 2, 23:59 (Հայաստանի տեղական ժամանակով):  
  • Արդյունքները կհրապարակվեն 2024 թվականի սեպտեմբերի կեսին։
  • Դրամաշնորհային ծրագրերը կսկսվեն 2024 թվականի հոկտեմբերին և կավարտվեն մինչև 2025 թվականի մարտը:

Թիրախային խումբ

Եթե ​​դուք հայկական ՓՄՁ եք և ձգտում եք փոխակերպել Ձեր բիզնեսը դեպի կայունության, ապա այս դրամաշնորհի հնարավորությունը Ձեզ համար է: Մենք փնտրում ենք ՓՄՁ-ներ, որոնք պատրաստ են ընդունել շրջանաձև լուծումներ, որոնք կներառեն շրջանաձև տնտեսության R-սանդուղքի ռազմավարությունները: Համոզվեք, որ ուսումնասիրել եք այս R-ռազմավարությունները մեր բլոգի գրառման մեջ և մանրակրկիտ կարդացեք այն նախքան դիմելը:

Թեև մենք հատուկ առաջնահերթություն ենք տալիս սննդի և գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեքստիլի ոլորտների ՓՄՁ-ներին, սակայն այլ ոլորտների ստարտափներերից դիմումները նույնպես խրախուսելի են: 

Օգտվեք այս հնարավորությունից՝ նպաստելու կայուն ապագային և դիմեք մեր դրամաշնորհին այսօր:

Համապատասխանության և ընտրության չափանիշներ

ՓՄՁ-ները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

  • պետք է գործեն առնվազն 3 տարի և ավելի, 
  • լինեն իրավաբանորեն գրանցված (ՍՊԸ, ԲԲԸ, ԱՁ),
  • նախորդ տարում ունեցել են առնվազն 10,000,000 ՀՀ դրամի եկամուտ։

Մենք հանձնառու ենք աջակցել ՓՄՁ-ներին, որոնք դրական ազդեցություն են ստեղծում հասարակության վրա: Հետևաբար, այն կազմակերպությունները, որոնց գործունեության ազդեցությունը դիտարկվում է որպես բացասական հանրության համար, չեն դիտարկվի մեր դրամաշնորհների շրջանակում:

5 փորձագետներից բաղկացած ժյուրին հայտերը գնահատելու է հետևյալ չափանիշներով.

  • ՓՄՁ-ի համար առաջարկվող շրջանաձև լուծման համապատասխանելիությունը, որակը, իրագործելիությունը և ակնկալվող ազդեցությունը:
  • Առաջարկվող շրջանաձև լուծման նորարարության մակարդակը։
  • Ծրագրի բիզնես մոդելը, բյուջեն, հիմնավորումը և մասշտաբայնությունը։
  • Թիմը, նրա կարողությունները բիզնեսում և շրջանաձև տնտեսության մեջ, մոտիվացիան:
  • Դիմումի ընդհանուր որակը:
  • Առաջարկվող շրջանաձև լուծման ակնկալվող բնապահպանական ազդեցությունը և ներդրումը Կանաչ գործարքում (Green Deal) և Հայաստանը կանաչ դարձնելու գործում:
  • Առաջարկվող շրջանաձև լուծման արդյունքում հումքի և ռեսուրսների սպառման կրճատում։
  • Շրջանաձև տնտեսության R-սանդուղքի ռազմավարությունների օգտագործումը:

Ինչպես դիմել 

Իրավասու ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ներբեռնելով, լրացնելով և ներկայացնելով ստորև թվարկված փաստաթղթերը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը, ժամը 23:59 (Հայաստանի տեղական ժամանակով)։ Փաստաթղթերն ընդունվում են անգլերեն կամ հայերեն լեզվով: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել shoushan.keshishian@impacthub.net էլեկտրոնային հասցեին: 

Այս փաստաթղթերը պետք է մանրամասն նկարագրեն ձեր բիզնես գաղափարը և այն, թե ինչպես է այն համապատասխանում շրջանաձև տնտեսության սկզբունքներին և նպաստում  ձեր ՓՄՁ-ի զարգացմանը:

Հայտը լրացնելու գործում ձեզ օգնելու նպատակով մենք նաև մշակելել ենք հետևալ երկու փաստաթուղթը․

  • Ուղեցույց․ ինչպես կազմել մանրամասն բյուջե դրամաշնորհն օգտագործելու համար։ Այս ուղեցույցը կօգնի ձեզ մշակել բյուջեն (Հավելված 2), որը դուք պետք է ներկայացնեք հայտի հետ միասին: 
  • «Վերցնել-ստեղծել-թափել» համակարգից անցում դեպի շրջանաձև տնտեսություն. ճանապարհ դեպի ավելի կայուն ապագա։ Սա ուղեցույց է, որը կօգնի ձեզ ձեր ստարտափի համար հասկանալ, գնահատել և իրականացնել ռազմավարություններ դեպի շրջանաձև տնտեսություն: 

Ձեր հայտը մշակելուց և ներկայացնելուց առաջ խնդրում ենք ուշադիր կարդալ այս ուղեցույցները։

Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ դիմում: Բոլոր պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը պարունակող հայտի փաթեթ չներկայացնելու դեպքում առաջարկը կարող է մերժվել: Նշված ժամկետում հայտ չներկայացնելը նույնպես կարող է հանգեցնել առաջարկի մերժման:

Հարցեր ունե՞ք: Դիմեք հետևյալ էլեկտրոնային հասցեով shoushan.keshishian@impacthub.net  մինչև 2024 թվականի օգոստոսի 23-ը: 

Ձեզ համար կկազմակերպենք նաև առցանց տեղեկատվական հանդիպում՝ օգոստոսի 13-ին, ժամը 12։00-14։00 (Հայաստանի ժամանակով), որի համար խնդրում ենք նախապատրաստել բոլոր հուզող հարցերը՝ դրանք ուղղելու մեզ հանդիպման ընթացքում: Տեղեկատվական հանդիպմանը գրանցվելու համար սեղմեք այստեղ:

Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ դառնալու Հայաստանի շրջանաձև տնտեսության հեղափոխության մի մասը։ Դիմե՛ք հիմա և օգնե՛ք մեզ կառուցել կայուն ապագա: 

Ծրագիրը համակարգում են Impact Hub Network-ը, Իմփաքթ Հաբ Երևանն ու «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից: 

Կցված ֆայլեր