CirculUP!

ՔՀԿ-ների դրամաշնորհներ՝ խթանելու շրջանաձև տնտեսության իրազեկումը

Նկարագրություն և նպատակ

CirculUP! ծրագիրն ուրախ է հայտարարել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նոր հնարավորության մասին՝ դիմելու ֆինանսական աջակցության՝ ուղղված շրջանաձև տնտեսության իրազեկմանն ու ըմբռնմանը:

Ծրագիրը համակարգում են Impact Hub Network-ը,  Իմփաքթ Հաբ Երևանը և «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից:

CirculUP! ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում շրջանաձևությունը` հնարավորություն տալով համայնքներին, ձեռնարկություններին և անհատներին նվազեցնել թափոնները, վերօգտագործել ռեսուրսները և նպաստել երկարաժամկետ բնապահպանական կայունությանը: 

Այս նախաձեռնությունը եզակի հարթակ է հայաստանյան ՔՀԿ-ների համար՝ նորարարություն մտցնելու իրենց հասարակական գործունեության մեջ, ստեղծելու ազդեցիկ արշավներ և խորացնելու հանրային ներգրավվածությունը շրջանաձև տնտեսության սկզբունքների շուրջ:

Առավելություններ

Ընտրված ՔՀԿ-ներից յուրաքանչյուրը կստանա մինչև 12,500 եվրո ֆինանսական աջակցություն՝ շրջանաձև տնտեսության շուրջ իրազեկման բարձրացման արշավներ իրականացնելու համար: Մասնակցելով` ՔՀԿ-ները. 

  • կստանան հասանելիություն մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցառումներին, որոնք ներառում են ազդեցության չափում, հաշվետվություն և այլն:
  • կստանան հաղորդակցման նյութեր տարբեր ձևաչափերով՝ իրենց հաղորդակցությունը զարգացնելու համար:
  • կմիանան շարժման, որը նպատակ ունի կրթելու և ոգեշնչելու հայերին կայուն գործելակերպերի շուրջ, իսկ վերջինս ի վերջո կնպաստի Հայաստանում ավելի կանաչ ապագայի ապահովմանը:
  • կհաստատեն կապեր հիմնական շահառուների հետ և կօգտագործեն լրատվամիջոցների աջակցությունը՝ իրենց հաղորդագրությունը լայնորեն տարածելու համար:

Ժամանակացույց

  • Դիմումների վերջնաժամկետ. 2024թ. դեկտեմբերի 8
  • Արդյունքները կհայտարարվեն. 2024թ. դեկտեմբերի վերջ
  • Արշավի իրականացման ժամանակահատված. 2024 թ. հունվարից հունիս

Թիրախային խումբ

Այս հնարավորության թիրախային լսարանը ներառում է Հայաստանի ՔՀԿ-ները, որոնք կենտրոնացած են համայնքի ներգրավվածության, շրջակա միջավայրի կայունության կամ սոցիալական ազդեցության վրա:

Առաջնահերթությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք կապ են հաստատում Հայաստանի մարզերի, ինչպես նաև բուհերի ուսանողների կամ միջնակարգ դպրոցների հետ, և որոնք ցույց են տալիս հանրային ներգրավվածության նորարարական ու ստեղծագործական ռազմավարություններ։

Համապատասխանության և ընտրության չափանիշներ

Իրավասու լինելու համար դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

1. Լինել Հայաստանի Հանրապետությունում գործող գրանցված ՔՀԿ,

2. Ունենալ համապատասխան հմտություններ, ռեսուրսներ և կառավարման կառուցվածք՝ առաջարկված գործողությունները արդյունավետորեն իրականացնելու համար։

3. Տիրապետել շրջանաձև տնտեսության սկզբունքներին,

4. Ունենալ Ներքին որակի ապահովման և կառավարման հիմնական համակարգեր: 

5. Նախապատվությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են Հայաստանի մարզերի, բուհերի ուսանողների կամ միջնակարգ դպրոցների վրա:

Ընտրության չափանիշներ

Հայտերը կգնահատվեն հիմնվելով հետևյալների վրա`

1. Նախագծի նկարագրության որակ և հստակություն:

2. Հնարավոր ազդեցություն շրջանաձև տնտեսության սկզբունքների հանրային ըմբռնման վրա: 

3. Հաղորդակցման արշավների փորձ, հատկապես տարածաշրջանային տարածքներում կամ ուսումնական հաստատություններում: 

4. Թիմային կարողություն և փորձ:  

5. Ուղենիշ և թիրախային լսարան։

6. Մոտեցման ինքնատիպություն և ստեղծագործական միտք:  

7. Կիրառելիություն, գործնականություն և բյուջեի թափանցիկություն։

Ընտրված ՔՀԿ-ները կստանան մինչև 12,500 եվրո ֆինանսական աջակցություն՝ իրենց արշավները իրականացնելու համար՝ ոգեշնչելով հայերին որդեգրել շրջանաձևության և կայունության սկզբունքները:

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են դիմել՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը` ներբեռնելով, լրացնելով և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը անգլերեն կամ հայերեն լեզվով: Հայտը ներկայացնելու համար պետք է լրացնել հետևյալ ձևաթուղթը և վերբեռնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այս հղման միջոցով։

Պահանջվող փաստաթղթեր.

  • Տեքստային և ֆինանսական առաջարկ
  • Հայտը ներկայացնող կազմակերպության պետական ​​գրանցման վկայականի պատճենը.
  • Կամընտիր 3 րոպե տևողությամբ տեսանյութ, որը նկարագրում է կազմակերպության առաջարկած արշավի գաղափարը: 

Խնդրում ենք ուշադիր կարդալ բոլոր փաստաթղթերը նախքան Ձեր հայտն ու առաջարկը պատրաստելը: 

Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ առաջարկ: Պահանջվող ամբողջական փաստաթղթերի և տեղեկատվության փաթեթ չներկայացնելու դեպքում հայտը կարող է մերժվել: Հայտը ներկայացնելու համար նախատեսված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու դեպքում նույնպես հայտը կարող է մերժվել:

Ձեր հայտը պատրաստելուն օգնելու համար մենք պատրաստել ենք նաև հետևյալ երեք փաստաթղթերը.

Հարցեր ունե՞ք, դիմե՛ք info@circulup.am էլ. հասցեով մինչև 2024 թվականի նոյեմբերի 17-ը: 

Նոյեմբերի 19-ին (Հայաստանի ժամանակով ժամը 12:00-14:00) մենք կանցկացնենք նաև Առցանց Տեղեկատվական նստաշրջան: Ուստի խնդրում ենք պատրաստել Ձեր հարցերը և միանալ մեզ:

Հայտերը կքննարկվեն, իսկ ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Գնահատման գործընթացից հետո ընտրված դիմորդները կտեղեկացվեն: 

Ներկայացված է Impact Hub Network-ի,  Իմփաքթ Հաբ Երևանի և «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից, որը ֆինանսավորում է Հայաստանում Եվրոպական միությունը: